Աղջիկներ ջան ձեր օգնության կարիքն ունեմ. Ուզում էի ամուսնուս հայտնել հղիությանս մասին, նենց բան իմացա, հիմա չգիտեմ ո՞նց վարվեմ

անաչելուց հետո ամուսնացա, բայց հիմա եմ հասկանում որ շտապել եմ ամուսնության հարցում, ու հիմա ցավոք էլ ոչինչ չեմ կարող փոխել:

Ամուսնուս հետ ծանոթացել էի դեռ ուսանող տարիներին: Այն ժամանակ ամեն ինչ այնքան պայծառ ու հեքիաթային էր: Կուրսեցիներով ակցիայի էինք մասնակցում ու հենց այդ ժամանակ էլ ինձ տեսել էր ու կուրսի տղաներից տեղեկություններ իմացել, հետո էլ միշտ մեր հետ էր գալիս: Այդպես էլ ծանոթացանք ու մեր հարաբերությունները վերաճեցին սիրո: Մեկ տարուց ավելի ընկերություն արեցինք, շատ լավ ընտանիքից էր, ինձ էլ շատ լավ էին ընդունել, որպես հարս ու ամեն ինչ իդեալական էր:

Միակ բանը, որ ինձ հանգիստ չէր տալիս, ամուսնուս չաշխատելուս պահանջն էր, ուզում էր, որ տնային տնեսությամբ զբաղվեմ ու ամբողջ օրը միայն տան գործերով զբաղվեմ: Տարիների ընթացքում հարմարվեցի այդ կարգավիճակին, հատկապես առաջնեկիս ծնվելուց հետո, բայց երբեք չէի սպասի որ նման բան կարա լինի հետս: Մի քանի օր առաջ իմացա որ նորից հղի եմ ու որոշել էի անակնկալ ձևով հայտնել լուրը ամուսնուս ու իր հեռախոսի էկրանին դնեի էխոյի նկարը, բայց աշխարհը փուլ եկավ գլխիս:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*